#փոքրիկղարաբաղցի Instagram Photos & Videos

Hashtag Popularity

4.3
average comments
175.3
average likes
@lustniak Profile picture

@lustniak

Arabkir

Շահումյանը լքելուց օրեր անց իմացանք, որ Շահումյանի շրջանը գրավվեց թշնամու կողմից, ու քանի՜ քանիսը այդպես էլ չհասցրին փրկվել... Ինչքան արցունք, ինչքան կորուստ կա այս հաղթանակի մեջ:
Այսօր ուրիշ կարևորության տոն է իմ ընտանիքի համար. Իմ պապիկի ու տատիկի, իմ հայրիկի ու հորեղբայրների հաղթանակի օրն է, Ղարաբաղիս օրն է, իմ արյան ու ոգու օրն է: Չնայած ընդամենը 2 տարեկան էի, բայց հիշում եմ, ինչպես հայրս մի կերպ կարողացավ մեզ փախցնել ուղղաթիռով և ուղարկել Երևան: Ուղղաթիռում սև ժապավենները ճակատներին կապած, ավտոմատը պատրաստ պահած տղերք էին, որ, եթե ինչ, կրակեին: Այնքան շատ էր բարձված, որ ցնցվելով հազիվ էր իրեն պահում օդում, չկար դուռ, քամին էլ ուժեղ ու չար էր: Շունչս պահած, ամեն կրակոցից աչքերս փակած, մորս գրկում վախից քարացած` աղոթում էի, «Հայր մեր, որ հէրկինս ես...»: Մորաքույրս էր սովորեցրել.«Երբ օգնության կարիք ունենաս, աղոթի՛ր» ասել էր: Խնդրում էի Աստծուց, որ կրակոցները մեզ չհասնեն: Ցույց չէի տալիս, որ վախենում եմ, որովհետև հայրս ուղղաթիռ նստեցնելիս հասցրել էր ականջիս ասել.«Լույսս, դու պապայի տղեն ես, մամային պինդ կգրկես: Պապան ձեր համար ա ապրում: Չվախենաս, ամեն ինչ լավ ա լինելու»: Էսօր, երբ պապաս առավոտյան մեր այգուց քաղած յասամանները ձեռքին, էն իմ սիրած բարի ժպիտով պաչիկեց թուշիկս ու արթնացրեց, ես հասկացա, որ այն օրվանից ի վեր ոչինչ չի փոխվել:
Իմ յասամանները, մանուշակները, կակաչները...իմ մանկությունն են, պապիկիս Մարտակերտի` Ներքին Հոռաթաղի, այգու տնկիները, որ այ սենց համով են ծաղկում ամեն տարի: Ես ձեզ ուրիշ հարազատությամբ, ուրիշ սիրով եմ սիրում... Տոնդ շնորհավոր, Արցախ!!! Թող էլ երբեք պատերազմ չլինի, թող ոչ մի մանուկ որբ չդառնա, թող ոչ մի ծնող զավակ չկորցնի, թող ոչ մի մայր աչք չթրջի...
#իմսրտիՂարաբաղ #իմԱրցախ #փոքրիկղարաբաղցի #մայիսի9 #Շուշի #տոնդշնորհավոր

536 15 9 May, 2019
@ter_ghazaryan Profile picture

@ter_ghazaryan

Մլութիկը ռուսական tv_ով։
#Միշա #փոքրիկղարաբաղցի# 👼❤

Մլութիկը ռուսական tv_ով։ 
#Միշա#փոքրիկղարաբաղցի# 👼❤
22 0 25 February, 2018
#փոքրիկղարաբաղցի #🤗🤗🤗😚😛🤗🤗
182 0 22 June, 2016

Top #փոքրիկղարաբաղցի posts